Ռոհանի. Սիոնիստական ռեժիմի ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի համար
(last modified Wed, 14 Apr 2021 04:22:06 GMT )
Ապրիլ 14, 2021 08:52 Asia/Tehran
  • Ռոհանի. Սիոնիստական ռեժիմի ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի համար

Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը նշել է, որ Սիոնիստական ռժիմի ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Կատարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա աթ Թանիի հետ հեռախոսազրույցում, ընդգծել է տարածաշրջանային հակամարտություններն ու ճգնաժամերն, այդ թվում՝ Եմենի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի համար:

Շնորհավորելով Կատարի կառավարությոանն ու ժողովրդին՝ ռամազան բարեբաստիկ ամսվա մեկնարկի կապակցությամբ, Ռոհանին կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը, հատկապես առևտրի ու տնտեսական ոլորտներում:

Ողջունելով տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Կատարի դիրքորոշումը, Ռոհանին նշել է. «Տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության ապահովման միակ ուղին խնդիրների խաղաղ և պատասխանատու լուծումն է, հաշվի առնելով ընդհանուր շահերը»:

Նա հավելել է, որ ռազմատենչությունը չի կարող խնդիրների լուծման ճանապարհ հանդիսանալ:

ԻԻՀ նախագահի խոսքերով. «Միացյալ Նահանգների ՀԳՀԾ վերադառնալու միակ ճանապարհը բոլոր պատժամիջոցների վերացումն է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումն է, որից հետո Իրանը կվերադառնա համաձայնագրով ստանձնած  իր բոլոր պարտավորությունների կատարմանը»:

Կաթարի էմիրը,  շնորհավորելով ռամադան սուրբ ամսվա մեկնարկի կապակցությամբ, ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման  ու խորացման անհրաժեշտությունը: Նա հավելել է. «Իրանն ու Կատարը պետք է օգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու  հարաբերությունները»:

Շեյխ Համադ բեն Խալիֆա աթ Թանին նաև ողջունել է Վիեննայում  ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամների միջև բանակցությունների անցկացումը: