Ռոհանի. Ծավալուն պատվսաստումները կառավարության առաջին ծրագիրն է
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Ժողովրդի առողջության պահպանման նպատակով, համընդհանուր պատվաստումը կառավարության առաջնահերթությունն է»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, կառավարության տնտեսական համադրման շտաբի 219-րդ նիստի ընթացքում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Չնայած թշնամու տնտեսական պատերազմի ու անմարդկային պատժամիջոցների հետևանքով առաջացած ճնշումներին ու ֆինասական ծանր դրությանը և նկատի առնելով աշխարհում առկա տարբեր բարդությունները, այդ թվում պատվաստանյութի պակասն ու բարձր պահանջարկը, կառավարության ենթակայության տարբեր բաժինները մեծ ջանքեր են գործադրել` պատվաստանյութի հայթայթման ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»:
Ռոհանին ասել է.«Այն պայմաններում, երբ անցնող երեք տարիների ընթացքում Իրանի թշնամիները տնտեսական պատերազմով փորձում էին երաշտ առաջացնել երկրում, կառավարությունը բավարար քանակությամբ ապրանք հայթայթելով ու այն բախշելով, ձախողման մատնեց թշնամու այս ցանկությունը»: