Ռոհանի.«Բոլորիս պարտականությունն է խրախուսել ժողովրդին՝ ընտրություններին մասնակցելու համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i140568-Ռոհանի._Բոլորիս_պարտականությունն_է_խրախուսել_ժողովրդին_ընտրություններին_մասնակցելու_համար
ԻԻՀ նախագահն ասել է.«Բոլորիս պարտականությունն է խրախուսել ժողովրդին՝ ընտրություններին մասնակցելու համար»՛
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 12, 2021 08:20 Asia/Tehran
  • Ռոհանի.«Բոլորիս պարտականությունն է խրախուսել ժողովրդին՝ ընտրություններին մասնակցելու համար»

ԻԻՀ նախագահն ասել է.«Բոլորիս պարտականությունն է խրախուսել ժողովրդին՝ ընտրություններին մասնակցելու համար»՛

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, ԶԼՄ-երի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ասել է.«Բոլորս պարտականություն ունենք  ժողովրդին հրավիրել մասնակցել ընտրություններին»:

«ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփը խախտեց ՀԳՀԾ-ի համաձայնությունը և բազում ճնշումներ պարտադրեց երկրին: Մենք միայնակ էինք տնտեսական պատերազմում»,-ասել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին նշել է.«Այս ընթացքում, թշնամու տնտեսական պատերազմում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և կառավարության կողքին կանգնած ժողովորդի դիմադրության  ու դիմակայության ականատեսն ենք եղել, ինչն աննախադեպ է պատմության ընթացքում»: