ԻԻՀ նախագահն իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i140652-ԻԻՀ_նախագահն_իսլամական_երկրների_ղեկավարներին_շնորհավորել_է_Ֆեթրի_տոնի_կապակցությամբ
Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.«Վստահ եմ, որ իսլամական երկրների ղեկավարների ընդհանուր կամքի և ջանքերի շնորհիվ, աշխարհի մուսուլմանների միջև բարեկամության կապերն առավել քան երբևէ կամրապնդվեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 13, 2021 08:24 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն  իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ

Ֆեթրի բարեբաստիկ տոնի առիթով իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.«Վստահ եմ, որ իսլամական երկրների ղեկավարների ընդհանուր կամքի և ջանքերի շնորհիվ, աշխարհի մուսուլմանների միջև բարեկամության կապերն առավել քան երբևէ կամրապնդվեն»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուղերձում Հասան Ռոհանին ասել է.«Ֆեթրը բուն էության վերադառնալու տոն է և ուրախության սեզոն ծոմ պահող մարդկանց ու բարեպաշտների համար, ովքեր Ռամազան ամսում մաքրել են իրենց հոգիները և հպարտ են հոգու մշակման ու մաքրման միջոցով Բարձրյալին ծառայելու համար»:

Իսլամական երկրների ղեկավարներին հղած ուղերձում, Ռոհանին հույս է հայտնել, որ այս բարեբաստիկ տոնի օրհնության շնորհիվ, աշխարհում հնարավոր կլինի սանձել ու վերացնել կորոնավիրուսի պանդեմիան: