Ռոհանի. Տնտեսությունը խելացի դարձնելու ծրագիրն անհրաժեշտություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i142756-Ռոհանի._Տնտեսությունը_խելացի_դարձնելու_ծրագիրն_անհրաժեշտություն_է
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության տնտեսության համակարգման շտաբի 231-րդ նիստում ասել է.«Այսօր տնտեսությունը խելացի դարձնելու ծրագիրն անհրաժեշտություն է և մենք պետք է ամենայն զգուշությամբ վերաբերվենք այս հարցի իրավական և տեխնիկական պահանջներին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2021 17:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Տնտեսությունը խելացի դարձնելու  ծրագիրն անհրաժեշտություն է

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության տնտեսության համակարգման շտաբի 231-րդ նիստում ասել է.«Այսօր տնտեսությունը խելացի դարձնելու ծրագիրն անհրաժեշտություն է և մենք պետք է ամենայն զգուշությամբ վերաբերվենք այս հարցի իրավական և տեխնիկական պահանջներին»:

Ռոհանին հավելել է.«Պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ այս ոլորտում դինամիկ ռազմավարություն մշակելու  և  մակրոտնտեսության վրա դրա դերակատարության համար»:

Ընդգծելով, որ այս ոլորտում մարդկանց տեղեկացվածությունն անհրաժեշտություն է, Ռոհանին  ասել է.«Անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծում գտնել կրիպտոարժույթի (թվային  արժույթի տեսակ) գործունեությունն օրինականացնելու և այս ոլորտում մարդկանց կապիտալը պաշտպանելու համար: Անհրաժեշտ է նաև սահմանել համապատասխան օրենքներ»: