Իրանի առաջնորդ. Ընտրությունները ճաշակից վեր են, բոլորը պետք է մանսակցեն ընտրություններին
Չորեքշաբթի երեկոյան ունեցած հեռուստատեսոային ելույթում, ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ ուրբաթ օրը կայանալիք նախագահական ընտրությունները ճակատագրական ու ազդեցիկ իրադարձություն են բոլոր ոլորտներում և՛ տնտեսական և՛ ոչ տնտեսական:
Այաթոլլահ Խամենեին, շնորհավորելով շիաների ութերորդ իմամ Ալի Էբն Մուսա Ռեզայի ծննդյան օրվա կապակցությամբ, նշել է, որ ժողովրդի ընտրությունն առաջիկա տարիներին և բոլոր հարցերի վերաբերյալ ու բոլոր ոլորտներում ազդեցիկ են: Նա հավելել է. «Ուրբաթ օրվա ընտրություններում ամենակարևորը մասնակցությունն է, իսկ երկրորդը՝ ընտրության ձևը: Հույս ունենք, որ Աստծու կամոք, դրանք տեղի կունենան լավագույն կերպով»:
Նա ժողովրդի դերակատարությունն Իսլամական հանրապետությունում բնութագրել է որպես մի սկզբունք և գաղափարական փաստ, հավելելով. «Իհարկե, ժողովրդի ներկայությունից քաղաքական օգուտը բազմաթիվ է և բարիքներով լի: Սակայն այստեղ շատ կարևոր է ասպարեզում ժողովրդի ներկայության փիլիսոփայությունը»:
ԻԻՀ գերագույն առաջնորդն իսլամական հանրապետության կայացումը պայմանավորել է հանրապետականության և իսլամականության կողմերի իրացմամբ, հավելելով. «Հենց այս պատճառով, աշխարհում սատանայական և ուժային կենտրոնները հատուկ ձևերով ընդդիմանում են Իրանի ընտրություններին, որպես հանրապետականության խորհրդանիշ»:
Խոսելով այն մասին, որ թշնամիներն անդադար ջանքեր են գործադրում մարդկանց մասնակցությունը նվազեցնելու, Իրանը թուլացնելու և ապա երկրի նկատմամբ քաղաքական, տնտեսական ու ահաբեկչական միջոցներով ճնշումները մեծացնելու ուղղությամբ, առաջնորդը հավելել է. «Կենցաղային հարցերի վերաբերյալ Մարդկանց, հատկապես կարիքավոր խավի դժգոհությունը տեղին է, սակայն այս դժվարությունները պետք է լուծել ուժեղ, գործունյա, հզոր և անկոտրում անձի ընտրությամբ: Եվ Աստծու կամք, ուրբաթ օրն, ի հեճուկս թշնամիների, իրանցիները մեկ անգամ ևս կբարձրացնեն Իրանի ու Իսլամական հանրապետության պատիվը և բոլոր խավերը, քաղաքական տարբեր ճաշակներով, մուտք կգործեն ասպարեզ: Եվ ինչպես եղավ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ, ընտրություններն ավելի վեր կդասվեն քաղաքական ճաշակից»:
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ թշնամիները փորձում են խեղաթհյուրել ընտրությունների վերաբերյալ մարդանց միտքը և հնարավորության դեպքում միջամտել ընտրություններին: Նա հավելել է. «Նրանք ցանկանում են ստվերել Իրանի ընտրությունների վեհությունը: Սակայն ի հեճուկս թշնամիների, ընտրությունները միշտ տեղի են ունեցել ժամանակին և ժողովրդի լայնածավալ մասնակցությամբ»:
Խոսելով այն մասին, որ թերևս ոչ մի երկրում ընտրություններն Իրանի ընտրություններին նման հարձակման չեն ենթարկվել համաշխարհային բռնատիրության կողմից, առաջնորդը հավելել է. «Այս տարվա ընտրություններն ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու նրանց կամակատարներին պատկանող լրատվամիջոցների կողմից մի քանի ամիս առաջվանից ջանքեր են գործադրում՝ ընտրությունները հարցականի տակ տանելու և մարդկանց մանակցությունը նվազեցնելու ուղղությամբ»:
Հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է, որ արտասահմանյան լրատվամիջոցների իսկական նպատակն է նվազեցնել մարդկանց ներկայությունը և նրանց հեռացնել վարչակարգից: Նրա խոսքերով. «Բացի որոշ խմբերից, մարդիկ մշտապես թշնամուն հակառակ քայլ են արել և Աստծու հույսով, այս անգամ նույնպես ժողովուրդն իր մասնակցությամբ կբարձրացբնի վարչակարգի և երկրի պատիվը»: