Ռոհանի. Առողջապահության ոլորտում Իրանը աննախադեպ զարգացում է ուեցել
(last modified Thu, 17 Jun 2021 08:37:48 GMT )
Հունիս 17, 2021 13:07 Asia/Tehran
  • Ռոհանի. Առողջապահության ոլորտում Իրանը աննախադեպ զարգացում է ուեցել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շեշտել է.«Առողջապահության ոլորտում Իրանը աննախադեպ զարգացում է ունեցել»:

Հինգշաբթի օրը առողջապահության նախարարության ազգային նախագծերի բացման արարողության ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Անցնող 8 տարիների ընթացքում Իրանի պատմության ընթացքում առողջապահության ոլորտում մեծ ու բացառիկ գործ է կատարվել և միայն անցյալ մեկ տարվա ընթացքում հիվանդանոցներում 14 հազար տեղ է ավելացել>:

Իրանի նախագահը հավելել է.«Այսօր արտերկրում այդ թվում ԱՄՆ-ում ու Եվրոպայում բնակվող իրանցիների մեծ մասը բուժման համար ու նույիսկ վիրահատության համար գերադասում են գալ Իրան»:

Շեշտելով որ առողջապահական զբոսաշրջությունը Իրանի համար շատ կարևոր է Ռոհանին հավելել է.«Կենտրոնում ու սահմանային շրջաններում երկրի հիվանդանոցները կարող են ծառայություններ մատուցել հարևաններին ու այլ երկրներին»: