Թախթռավանչին նախազգուշացրել է Սիրիայում որոշ օտարերկրյա ուժերի անօրինական ներկայության կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է Սիրիայի շրջաններում որոշ օտարերկրյա ուժերի, անջատողական և ահաբեկչական խմբավորումների անօրինական ներկայության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Ուրբաթ օրը, Մերձավոր Արևելքի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Մաջիդ Թախթռավանչին նշել է, որ Սիրիայում տիրող անկայուն իրավիճակն այդ երկրի դեմ իսրայելական ռեժիմի շարունակական ագրեսիայի և որոշ օտարերկրյա ուժերի, անջատողական խմբավորումների և ահաբեկչական խմբավորումների անօրինական ներկայության հետ:
Նրա խոսքերով, սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու և նրանց ներքին կամ արտաքին գործերին չխառնվելու սկզբունքի հիմամբ: