Ռոհանի. Իրանի արտահանման ծավալը պահել ենք 40 միլիարդ դոլարի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i144272
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի արտահանման ծավալը պահել ենք 40 միլիարդ դոլարի վրա»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հունիս 27, 2021 17:19 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի արտահանման ծավալը պահել ենք 40 միլիարդ դոլարի վրա

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի արտահանման ծավալը պահել ենք 40 միլիարդ դոլարի վրա»:

Կիրակի օրը, կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ճնշումների ամենավատ պայմաններում, երկրի արտահանման ծավալը մնաց 40 միլիարդ դոլարից բարձր, և երկրի արտարժութային եկամուտների վրա ԱՄՆ-ի հարվածը չեզոքացվեց»:

Ռոհանին նշել է, որ այդ տարիներին, անսալով դիմադրողական տնտեսության քաղաքականության մասին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցուցումներին, նահանգային այցելությունների ժամանակ պարզ էր, որ երկիրը կարողացավ դիմակայել այդ ճնշումներին:

Իրանի նախագահն ասել է.<Անցած երեք տարիներին, չնայած բոլոր ճնշումներին, շինարարական աշխատանքները երկրի նահանգներում չդադարեցին, և մի կողմից երկրի ենթակառուցվածքային կապիտալը վերաճ ապրեց երկաթուղիների, մայրուղիների և ամբարտակների տարբեր ոլորտներում, իսկ մյուս կողմից ՝ մարդկանց հասանելիությունը բնակարանին, գազին, ինտերնետին և հիվանդանոցներին աննախադեպ աճեց արձանագրեց>: