Զարիֆը շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ
Իրանի արտգործնախարարը շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, և հույս է հայտնել , որ Իրան-Չինաստան հարաբերություններըապագայում կընդլայնվեն:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի և նրա արձանագրած ակնառու նվաճումների կապակցությամբ»:
«Հուսով եմ, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո այս երկիրն առավել քան երբևէ կհզորանա, և Իրանի ու Չինաստանի միջև հարաբերություններն ավելի կընդլայնվեն»,- գրել է նա:
Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Պեկինի Տիանանմեն կենտրոնական հրապարակում: