Նուրսուլթանում իրանական պատվիրակության խորհրդակցությունները Սիրիայում խաղաղության գործընթացի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i145128-Նուրսուլթանում_իրանական_պատվիրակության_խորհրդակցությունները_Սիրիայում_խաղաղության_գործընթացի_վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով հատուկ խորհրդականը շարունակում է իր խորհրդակցությունները Նուրսուլթանում, Սիրիայում խաղաղության գործընթացի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 14:37 Asia/Tehran
  • Նուրսուլթանում իրանական պատվիրակության խորհրդակցությունները Սիրիայում խաղաղության գործընթացի վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով հատուկ խորհրդականը շարունակում է իր խորհրդակցությունները Նուրսուլթանում, Սիրիայում խաղաղության գործընթացի վերաբերյալ:

Այսօր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում մեկնարկել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բարձր մակարդակով բանակցությունների 16-րդ փուլը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարության և ընդդիմության, ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները:

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին չորեքշաբթի օրը Աստանայի 16-րդ միջազգային նիստի շրջանակում հանդիպել է Սիրիայի, Ռուսաստանի, Թուրքիայի  պատվիրակությունների և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսոնի  հետ:

Այս հանդիպումներում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունն արծարծել է իր դիրքերը ահաբեկչության դեմ պայքարի, մարդասիրական օգնության, Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների շարունակման վերաբերյալ: