Հուլիս 10, 2021 13:17 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Մենք պատրաստ ենք պատվաստել  օրական 500 հազար հոգու

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատվաստել օրական 500 հազար հոգու»:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին, հայտարարել է, որ  մարդիկ արդեն շուրջ 17 ամիս վարակվում են  են վտանգավոր վիրուսով: Նա հավելել է. «Սարքավորումների, ծառայությունների   և հատուկ խնամքի, կուտակված փորձի փորձի շնորհիվ, մենք այսօր ունենք ավելի լավ պայմաններ, քան նախկինում»:

Իրանի նախագահը նշել է. «Պատվաստանյութը նույնպես շատ արդյունավետ է, և եթե նոր պատվաստանյութեր մշակվեն, խնդիրները ավելի քիչ կլինեն»:

Նա հավելել է. «Մենք բոլոր նախապատրաստված դիմավորեցինք պանդեմիայի հինգերորդ ալիքը: Այս ալիքը դեռ համընդհանուր չէ և դրա տարածումը հնարավոր է կանխել հասարակական ջանքերի շնորհիվ»:

Պիտակ