Իրանն արձագանքել է Կուբայի ցույցերին ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i145620-Իրանն_արձագանքել_է_Կուբայի_ցույցերին_ԱՄՆ_ի_և_Արևմուտքի_միջամտությանը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտությունը Կուբայում տեղի ունեցած բողոքի ցույցերին և կոչ արել անհապաղ դադարեցնել այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 14, 2021 08:30 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Կուբայի  ցույցերին ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտությունը Կուբայում տեղի ունեցած բողոքի ցույցերին և կոչ արել անհապաղ դադարեցնել այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները:

Երեքշաբթի օրը, Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների միջամտությունը Կուբայում անցկացվող վերջին ցույցերին՝ քննադատելով այդ  երկրի ներքին գործերին ցանկացած միջամտություն և կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները մի շարք երկրների, այդ թվում՝ Կուբայի նկատմամբ:

Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է ցանկացած միջամտություն այս երկրի ներքին գործերին և որպես ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների դիմակայող երկիր, իր համերաշխություն է հայտնում Կուբայի ժողովրդին և կառավարությանը, կոչ անելով  անհապաղ դադարեցնել Կուբայի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու միակողմանի գործողությունները»:

Հազարավոր կուբացիներ, Հավանայից Սանտյագո, կիրակի օրը դուրս են  եկել փողոցներ՝ բողոքելով կորոնավիրուսային սահմանափակումների, պատվաստումների արագության և կառավարության անուշադրության դեմ: