Իրանի ԱԳՆ պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարին
https://parstoday.ir/hy/news/iran-i145850-Իրանի_ԱԳՆ_պատվիրակությունը_հանդիպել_է_Սիրիայի_ԱԳ_նախարարին
Սիրիայի ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պատվիրակության անդամների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2021 08:20 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարին

Սիրիայի ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պատվիրակության անդամների հետ:

Ֆեյսալ ալ Մեղդադն այսօր հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջիֆի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԱԳ նախարարությունների համագործակցությունը, ինչպես նաև բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության զարգացման և համակարգումների համար ենթահող ստեղծելու հետ կապված հարցեր:

Ռեզա Նաջաֆը, նշելով, որ Իրանի ու Սիրիայի կապերը խորն են և կարևոր, հավելել է, որ Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությունը, հատկապես միջազգայն կառույցներում և ահաբեկչության դեմ պայքարում, իրականացվում է Սիրիայի ողջ տարածքում խաղաղութոյուն և անվտանգություն հաստատելու նպատակով: