Գենետիկայի և պատվաստանյութերի ոլորտում Իրանի և Կուբայի համագործակցությունը շատ կարևոր է
https://parstoday.ir/hy/news/iran-i146722-Գենետիկայի_և_պատվաստանյութերի_ոլորտում_Իրանի_և_Կուբայի_համագործակցությունը_շատ_կարևոր_է
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Կենսատեխնոլոգիայի, գենետիկայի և պատվաստանյութերի ոլորտում Իրան-Կուբա համագործակցությունը շատ կարևոր է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 27, 2021 09:12 Asia/Tehran
  • Գենետիկայի և պատվաստանյութերի ոլորտում  Իրանի և Կուբայի համագործակցությունը շատ կարևոր է

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Կենսատեխնոլոգիայի, գենետիկայի և պատվաստանյութերի ոլորտում Իրան-Կուբա համագործակցությունը շատ կարևոր է»:

Երկուշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Կուբայի Ֆինլայ պատվաստանյութերի ինստիտուտի տնօրեն Վիսենտես Բենկոմոյի հետ:  Հանդիման ժամանակ կողմերը կարևորել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և բիոտեխնոլոգիայի ու գենետիկական ինժեներիայի, մասնավորապես՝ պատվաստանյութերի արտադրության ոլորտում համագործակցությունը:

Կուբայի Ֆինլայ պատվաստանյութերի ինստիտուտի ղեկավարն անդրադարձել է երկու երկրների  պատվաստանյութեր արտադրող  ընկերությունների համագործակցությանը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի աստեղծման ոլորտում և այդ  պատվաստանյութի յուրահատուկ առանձնահատկություններին: Նա բարձր է գնահատել համատեղ պատվաստանյութ արտադրելու ուղղությամբ ԻԻՀ ԱԳՆ գործողությունները: