Թեհրանում կանցկացվի Աֆղանստանի հարևանների ԱԳ նախարարների հերթական հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i150276-Թեհրանում_կանցկացվի_Աֆղանստանի_հարևանների_ԱԳ_նախարարների_հերթական_հանդիպումը
ՄԱԿ -ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանի հարևանների արտաքին գործերի նախարարների հանդիպման հաջորդ փուլը կանցկացվի Թեհրանում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 09:16 Asia/Tehran

ՄԱԿ -ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանի հարևանների արտաքին գործերի նախարարների հանդիպման հաջորդ փուլը կանցկացվի Թեհրանում:

«Աֆղանստանը գտնվում է կրիտիկական ժամանակաշրջանում, և այս իրավիճակը առաջին հերթին այդ երկրում  ԱՄՆ-ի և այլ օտարերկրյա ուժերի միջամտության և անպատասխանատու հեռանալու  անմիջական  արդյունքն է»,-ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին:

Նա հավելել է. «Նրանք (ամերիկացիներն ու արևմտյան այլ երկրները) դժբախտություն բերեցին աֆղաններին, երբ մտան Աֆղանստան, իսկ հեռանալուց հետո աղետ թողեցին»:

Թախթռավանչին հավելել է. «Իրանը պատրաստ է իր նավահանգիստների, օդանավակայանների, երկաթուղիների, ճանապարհների և սահմանային անցումների միջոցով հեշտացնել մարդասիրական օգնության փոխանցումը Աֆղանստան»: