Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը նվաճեց Ասիայի առաջնության չեմպիոնի կոչումը
https://parstoday.ir/hy/news/iran-i151102-Իրանի_վոլեյբոլի_ազգային_հավաքականը_նվաճեց_Ասիայի_առաջնության_չեմպիոնի_կոչումը
Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականն Ասիայի առաջնությունում պարտության մատնելով Ճապոնիային, նվաճեց չեմպիոնի կոչումը:
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Սեպտեմբեր 19, 2021 18:02 Asia/Tehran

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականն Ասիայի առաջնությունում պարտության մատնելով Ճապոնիային, նվաճեց չեմպիոնի կոչումը:

Կիրակի օրը, Ասիայի առաջնության եզրափակիչ խաղում, Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը 3-0 հաշվով հաղթեց հյուրընկալ երկիր  Ճապոնիայի հավաքականին:

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը առաջին սեթում 27-25, երկրորդ սեթում ՝ 25-22, իսկ երրորդ սեթում ՝ 31-29  հաշվով հաղթեց մրցաշարի հյուրընկալ  Ճապոնիայի հավաքականին և դարձավ Ասիայի չեմպիոն:

Մրցույթի վարկանիշային խաղում Չինաստանի հավաքականը երեք անընդմեջ սեթ հաղթեց Չինական Թայբեյին և կանգնեց երրորդ տեղում: