Իրանը կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/iran-i154638-Իրանը_կմասնակցի_ՄԱԿ_ի_կլիմայական_գագաթնաժողովին
Իրանի պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 13:43 Asia/Tehran
  • Իրանը կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

Իրանի պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ-ի Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովը՝ COP26, մեկնարկել է կիրակի օրը Շոտլանդիայի Գլազգոյում, որին մասնակցում են հազարավոր առաջնորդներ և ներկայացուցիչներ 200 երկրներից:

Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման պատճառով մեկ տարով հետաձգված հանդիպման ընթացքում կքննարկվեն կլիմայի փոփոխության և բնապահպանական ճգնաժամերի կարևորագույն խնդիրներն ու մարտահրավերները։

Երկուշաբթի օրը գագաթնաժողովին կմասնակցի Իրանի պատվիրակությունը՝ փոխնախագահ, շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Ալի Սալաջեղիի գլխավորությամբ։

Ակնկալվում է, որ բանակցողները աշխարհի երկրներին կոչ կանեն հետագա քայլեր ձեռնարկել գլոբալ տաքացումը կանխելու համար: