Թեհրանը «Խելացի քաղաքների» համաշխարհային մրցանակի եզրափակիչ փուլ անցած երեք քաղաքների թվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i155248-Թեհրանը_Խելացի_քաղաքների_համաշխարհային_մրցանակի_եզրափակիչ_փուլ_անցած_երեք_քաղաքների_թվում_է
Թեհրանի քաղաքապետարանի տեխնոլոգիաների և տեղեկատվության կազմակերպության գործադիր տնօրենն ասել է.«Թեհրան քաղաքը «Խելացի քաղաքները 2021 թվականին» Համաշխարհային Կոնգրեսի մրցանակի եզրափակիչ փուլ անցած երեք մասնակիցներից մեկն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 17:57 Asia/Tehran
  • Թեհրանը «Խելացի քաղաքների» համաշխարհային մրցանակի եզրափակիչ փուլ անցած երեք քաղաքների թվում է

Թեհրանի քաղաքապետարանի տեխնոլոգիաների և տեղեկատվության կազմակերպության գործադիր տնօրենն ասել է.«Թեհրան քաղաքը «Խելացի քաղաքները 2021 թվականին» Համաշխարհային Կոնգրեսի մրցանակի եզրափակիչ փուլ անցած երեք մասնակիցներից մեկն է:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Թեհրանի քաղաքապետարանի  տեխնոլոգիաների և տեղեկատվության կազմակերպության գործադիր տնօրեն՝ Մոհամմադ Ֆարջուդը հավելել է.«2021 թվականին խելացի քաղաքների համաշխարհային մրցույթի «Կառավարում և խելացի տնտեսություն» և «Քաղաքացիության ներգրավվածություն»  անվանակարգերում, մասնակից քաղաքներից երեքն անցել են եզրափակիչ փուլ և  Թեհրանն այդ երեք քաղաքներից մեկն է: Թեհրանը մրցանակը շահելու համար պետք է մրցի եզրափակիչ փուլ անցած մյուս երկու մրցակիցների,այդ թվում  Շոտլանդիայի քաղաքների միության և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ:

2021 թվականի նոյեմբերի 17-ին, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում «Խելացի քաղաք»  11-րդ  համաշխարհային  Կոնգրեսի շրջանակում 2021 թվականի խելացի քաղաքների համաշխարհային մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կներկայացվեն և կպարգևատրվեն 9 անվանակարգերում: