Թեհրանը «Խելացի քաղաքների» համաշխարհային մրցանակի եզրափակիչ փուլ անցած երեք քաղաքների թվում է
Թեհրանի քաղաքապետարանի տեխնոլոգիաների և տեղեկատվության կազմակերպության գործադիր տնօրենն ասել է.«Թեհրան քաղաքը «Խելացի քաղաքները 2021 թվականին» Համաշխարհային Կոնգրեսի մրցանակի եզրափակիչ փուլ անցած երեք մասնակիցներից մեկն է:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Թեհրանի քաղաքապետարանի տեխնոլոգիաների և տեղեկատվության կազմակերպության գործադիր տնօրեն՝ Մոհամմադ Ֆարջուդը հավելել է.«2021 թվականին խելացի քաղաքների համաշխարհային մրցույթի «Կառավարում և խելացի տնտեսություն» և «Քաղաքացիության ներգրավվածություն» անվանակարգերում, մասնակից քաղաքներից երեքն անցել են եզրափակիչ փուլ և Թեհրանն այդ երեք քաղաքներից մեկն է: Թեհրանը մրցանակը շահելու համար պետք է մրցի եզրափակիչ փուլ անցած մյուս երկու մրցակիցների,այդ թվում Շոտլանդիայի քաղաքների միության և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ:
2021 թվականի նոյեմբերի 17-ին, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում «Խելացի քաղաք» 11-րդ համաշխարհային Կոնգրեսի շրջանակում 2021 թվականի խելացի քաղաքների համաշխարհային մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կներկայացվեն և կպարգևատրվեն 9 անվանակարգերում: