Գեներալ Ղաանին կարևորել է Իրաքում ազգային միասնության պահպանումը
ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար գեներալ Իսմայիլ Ղաանին Բաղդադում իրաքցի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ կարևորել է Իրաքում ազգային միասնության ու խաղաղության պահպանումը:
Հղում կատարելով տեղյակ աղբյուրի, «Ալ-Մայադին» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Բաղդադ այցելության ընթացքում գեներալ Իսմայիլ Ղաանին հանդիպում և զրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի և մի շարք այլ քաղաքական այրերի հետ:
Հաղորդման համաձայն, հանդիպումների ընթացքում, գեներալ Ղաանին կոչ է արել հեռու մնալ Իրաքի անվտանգությունը վտանգող ցանկացած քայլից և կարևորել է Իրաքի ժողովրդի և բողոքարարների օրինական պահանջների ապահովումը:
Կիրակի առավոտյան, Բաղդադի կանաչ գոտում վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի կեցավայրի դեմ կատարված հարձակումից հետո, ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղաանին այցելել է Իրաք: