Չորս միլիարդ դոլարի ներդրում է կատարվել` հյուսիսային Փարս գազի հանքավայրի ընդլայնման նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i155612-Չորս_միլիարդ_դոլարի_ներդրում_է_կատարվել_հյուսիսային_Փարս_գազի_հանքավայրի_ընդլայնման_նպատակով
Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է հարավային Փարս գազի հանքավայրի յուրացման և ընդլայնման նպատակով չորս միլիարդ դոլարի ներդրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 12:40 Asia/Tehran
  • Չորս միլիարդ դոլարի ներդրում է կատարվել` հյուսիսային Փարս գազի հանքավայրի ընդլայնման նպատակով

Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է հարավային Փարս գազի հանքավայրի յուրացման և ընդլայնման նպատակով չորս միլիարդ դոլարի ներդրման մասին:

Նշելով, որ օրակարգում ներառված են գազամատակարարման բազմաթիվ ծրագրեր, Մոհսեն Խոջաստեն հայտնել է ,որ չորս միլիարդ դոլարի ներդրում է կատարվել  Հյուսիսային Փարս գազային հանքավայրից գազ արդյունահանելու համար:

Խոջաստեն հավելել է.«Ծովային  հատվածում 11 միլիարդ դոլարի ներդրման արդյունքում երկրի գազի արդյունահանման ծավալին կավելացվի 240 միլիոն խորանարդ մետր, և այս  ծրագրերը ներառված են Իրանի ազգային նավթընկերության օրակարգում»։

Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենը և Իսլամական խորհրդարանի էներգետիկայի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները ժամանել են Ասալույե՝ դիտարկելու և  զարգացնելու գազի արդյունահանման նախագծերը։

Հյուսիսային Փարս գազի հանքավայրը գտնվում է Բուշերի հարավ-արևելքում՝  Պարսից ծոցի ջրերում։

Այս հանքավայրը հայտնաբերվել է 1965 թվականին, որտեղ մինչ օրս հորատվել է 17 հոր  և տեղադրվել 26 ծովային հարթակ։