Իրանի և Ռուսաստանի միջև կշարունակվի ահաբեկչության դեմ պայքարում ռազմավարական համագործակցությունն
https://parstoday.ir/hy/news/iran-i155614-Իրանի_և_Ռուսաստանի_միջև_կշարունակվի_ահաբեկչության_դեմ_պայքարում_ռազմավարական_համագործակցությունն
Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարները հայտարարել են, որ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու հարցում երկու երկրների համագործակցությունը կառուցողական է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 12:50 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի միջև կշարունակվի ահաբեկչության դեմ պայքարում ռազմավարական համագործակցությունն

Իրանի և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարները հայտարարել են, որ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու հարցում երկու երկրների համագործակցությունը կառուցողական է:

Իրանի և Ռուսաստանի  ազգային անվտանգության խորհուրդների գլխավոր քարտուղարների հանիդպումը, որն անցկացվել է Նոր Դելիում՝  անվտանգության երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում, կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցում:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Աֆղանստանի ճգնաժամի լուծումը  հնարավոր է շարունակական բանակցությունների և համապարփակ կառավարության ձևավորման միջոցով, հավելելով.«Իրանը հետևում է  Աֆղանստանի զարգացումներին և ջանք չի խնայի օգնելու այդ երկրի ժողովրդին»:

Շամխանին հայտարարել է. «Իրանը և Ռուսաստանը գտնվում են ԱՄՆ-ի կողմից դավադրության ու պատժամիջոցների թիրախում, ուստի պետք է ավելացնեն համագործակցությունը և փշրեն Միացյալ Նահանգների պատժամիջոցների համակարգը»:

Նիկոլայ Պատրուշովն ասել է.«Աֆղանստանը կարող է ավելի լավ ապագա ունենալ՝  տարածաշրջանային համակարգման և սիներգիայի ստվերում»: