Համաշխարհային բանկը 2021 թվականին Իրանում 2,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
https://parstoday.ir/hy/news/iran-i155658-Համաշխարհային_բանկը_2021_թվականին_Իրանում_2_1_տոկոս_տնտեսական_աճ_է_կանխատեսում
Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում 2021 թվականին Իրանի տնտեսության համար 2,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 12, 2021 10:30 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկը 2021 թվականին Իրանում 2,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում 2021 թվականին Իրանի տնտեսության համար 2,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել։

Միջազգային կառույցի տվյալներով՝ այս տարի Իրանի տնտեսական աճը կկազմի 2,1 տոկոս, մինչդեռ 2020 թվականին այդ ցուցանիշը եղել է 1,7 տոկոս։

Նաև Իրանի ընթացիկ հաշիվների մնացորդը, որը 2020 թվականին բացասական էր, այս տարի կրկին դրական կլինի և կհասնի Իրանի ՀՆԱ-ի + 0,8%-ին։

Զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի միջին տնտեսական աճը կկազմի 2,2 տոկոս: Տարածաշրջանի նավթ արտահանող երկրների աճը կկազմի 2,3 տոկոս։

Այս տարի Կատարը կունենա 3 տոկոս, ԱՄԷ-ն՝ 1,2 տոկոս, Քուվեյթը՝ 2,4 տոկոս, Բահրեյնը՝ 3,3 տոկոս, Սաուդյան Արաբիան՝ 2,4 տոկոս տնտեսական աճ։