Իրանի արձագանքը Կուբայում համազգային ապստամբություն սկսելու ԱՄՆ-ի ծրագրի ձախողմանը
(last modified Tue, 16 Nov 2021 08:19:07 GMT )
Նոյեմբեր 16, 2021 11:49 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը Կուբայում համազգային ապստամբություն սկսելու ԱՄՆ-ի ծրագրի ձախողմանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Կուբայում համազգային ապստամբություն սկսելու ԱՄՆ-ի ծրագրերի ձախողումը պայմանավորված է ժողովրդի և Կուբայի կառավարության համերաշխությամբ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրը դատապարտել է ԱՄՆ-ի ակնհայտ միջամտությունը անկախ և ազատատենչ ​​երկրների, այդ թվում` Կուբայի ներքին գործերին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Իրանն իր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում, համերաշխություն հայտնելով Կուբայի հետ, անօրինական է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք այդ երկրում կենսապահովման և տնտեսական դժվարությունների հիմնական և կարևոր պատճառն են, և հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ն անկեղծ է Կուբայի ժողովրդին աջակցելու հարցում, պետք է դադարեցնի  Հավանայի դեմ ավելի քան վեց տասնամյակ տևած անօրինական տնտեսական-ֆինանսական պատժամիջոցները»։