Տեղի է ունեցել Իրան-Վրաստան համատեղ ճանապարհային հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i156634
Թբիլիսիում տեղի է ունեցել Իրանի և Վրաստանի համատեղ ճանապարհային հանձնաժողովի 10-րդ նիստը՝ երկու երկրների ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 08:19 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել Իրան-Վրաստան համատեղ ճանապարհային հանձնաժողովի նիստը

Թբիլիսիում տեղի է ունեցել Իրանի և Վրաստանի համատեղ ճանապարհային հանձնաժողովի 10-րդ նիստը՝ երկու երկրների ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկուշաբթի օրը  կայացած նիստում, Իրանի միջազգային տարանցման և փոխադրումների գարսենյակի գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթնա սել է. «Երկու երկրների միջև երեք տասնամյակների արդյունավետ համագործակցությունը լավ մոդել է տարածաշրջանային տրանսպորտային ոլորտի համար»։

Հաղորդման համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ապրանքների տարանցման  ոլորտում երկկողմ տրանսպորտային հարաբերությունների զարգացման, Իրանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումների վերսկսման, տարածաշրջանային տարանցման վերականգնման և խորացման և տրանսպորտի մասին միջազգային կոնվենցիաներին անդամակցելուն աջակցելու շուրջ։ .