Խաթիբզադե. Իրանի բանակցային թիմի ուշադրության կենտրոնում պատժամիջոցների չեղարկումն է
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի բանակցային թիմը ժամանել է Վիեննա՝ ապահովելու պատժամիջոցների չեղարկումը, և այն, ինչ տեղի է ունենում Վիեննայում, կենտրոնացած է պատժամիջոցների վերացման վրա»:
Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Վիեննայում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու նպատակով Իրանի և «4 +1» խմբի բանակցությունների մեկնարկին հավելելով, որ փուլ առ փուլ բանակցությունները և նոր պարտավորությունները տեղ չունեն 4+1-ի հետ Իրանի բանակցություններում:
Իրանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչն ասել է.«Իրանը լուրջ վճռականությամբ է մտել Վիեննայի բանակցություններին, և եթե մյուս կողմերը ևս ժամավաճառ լինելու փոխարեն, ձգտեն պատժամիջոցների չեղարկմանը, ապա բանակցությունները ճիշտ ուղու վրա կլինեն»: