Տնտեսական համագործակցության զարգացումը՝ Իրանի և Ավստրիայի բարձրաստիճան դիվանագետների հանդիպման առանցքում
https://parstoday.ir/hy/news/iran-i157536-Տնտեսական_համագործակցության_զարգացումը_Իրանի_և_Ավստրիայի_բարձրաստիճան_դիվանագետների_հանդիպման_առանցքում
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը և Ավստրիայի փոխարտգործնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2021 16:44 Asia/Tehran
  • Տնտեսական համագործակցության զարգացումը՝ Իրանի և Ավստրիայի բարձրաստիճան դիվանագետների հանդիպման  առանցքում

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը և Ավստրիայի փոխարտգործնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Իրանի ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին հինգշաբթի օրը հանդիպել է Ավստրիայի փոխարտգործնախարար  Պիտեր Լավենսկի Տիֆենթալի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Իրան-Ավստրիա առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը:

Ավստրիայի փոխարտգործնախարարն,  անդրադառնալով  տնտեսական համագործակցության ոլորտում երկու երկրի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ասել է.«Տնտեսական համագործակցության վերաբերյալ Իրանի և Ավստրիայի միջև լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»:

Ավելի վաղ Մեհդի Սաֆարին հանդիպել էր Ավստրիայի գյուղատնտեսության և զբոսաշրջության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ  և փոխարտգործնախարար Գերնոտ Մեյերին։

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: