Իրանի Խուզեստան նահանգում բացահայտվել է զենքի և զինամթերքի մաքսանենգությամբ զբաղվող ցանց
Դեկտեմբեր 05, 2021 14:14 Asia/Tehran
Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում, ԻՀՊԿ-ը հայտնաբերել է զենքի և զինամթերքի մաքսանենգությամբ զբաղվաղ ցանց:
Ըստ Fars News գործակալության հաղորդման, Խուզեստան նահանգի Հազրաթ Վալիասր կորպուսի հետախուզական կազմակերպության հետախուզական ուժերի ջանքերի արդյունքում, հայտնաբերվել և չեզոքացվել է զենքի և զինամթերքի մաքսանենգության ցանցը, որը փորձում էր զինել հակահեղափոխական տարրերին անապահովություն տարածել և դիվերսիա իրականացնել երկրի տարբեր շրջաններում:
Գործողության ընթացքում առգրավվել է ընդհանուր առմամբ 43 ինքնաձիգ, մեկ գնդացիր, երկու «Կալաշնիկով» ինքնաձիգ, չորս որսորդական հրացան և մեծ քանակությամբ զինամթերք։
Պիտակ