Կարևորվել է Իրանի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/iran-i158194-Կարևորվել_է_Իրանի_և_Շանհայի_համագործակցության_կազմակերպության_միջև_առևտրային_հարաբերությունների_ամրապնդումը
«Եվրասիա» բացառիկ ցուցահանդեսի  և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների  արդյունաբերողների և գործարարների համաժողովի անցկացման  քաղաքականությունը մշակող խորհրդի նիստում ընդգծվել է Իրանի Իսլամական Հանրապետության   հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 09, 2021 16:37 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրանի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը

«Եվրասիա» բացառիկ ցուցահանդեսի  և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների  արդյունաբերողների և գործարարների համաժողովի անցկացման  քաղաքականությունը մշակող խորհրդի նիստում ընդգծվել է Իրանի Իսլամական Հանրապետության   հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: 

«Եվրասիա» երկրորդ բացառիկ ցուցահանդեսի   և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների  արդյունաբերողների և գործարարների առաջին համաժողովի անցկացման  քաղաքականությունը մշակող խորհրդի  նիստը կայացել է Մոսկվայում  Իրանի Իսլամական Հանրապետության   դեսպանության հյուրընկալությամբ: 

«Եվրասիա» երկրորդ բացառիկ ցուցահանդեսը  և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների  արդյունաբերողների և գործարարների առաջին համաժողովը  տեղի կունենան 2022 թվականի սեպտեմբերի 2-ին Մոսկվայի  Expo Center -ում:

Ցուցահանդեսին կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Չինաստանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության  դիտորդի կարգավիճակ ունեցող երկրները։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Շանհայի Համագործակցության կազմակերպության 21-րդ  գագաթնաժողովում պաշտոնապես դարձավ այս  կազմակերպության լիիրավ անդամ։