Խաթիբզադեն հայտնել է, որ Եմենում ԻԻՀ դեսպանը մահացել է կորոնավիրուսից
Դեկտեմբեր 21, 2021 11:05 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել, որ Եմենի ազգային փրկության կառավարությունում Իրանի դեսպանը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից:
Սաիդ Խաթիբզադեն նշել է.«Եմենում ԻԻՀ դեսպան Հասան Իրլուն, պարտադրյալ պատերազմի ընթացքում քիմիական վիրավորում էր ստացել և անձնուրաց էր համարվում: Համագործակցության հարցում որոշ երկրների հապաղելու պատճառով, նա վերադարձել էր Իրան, սակայն չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց»:
Պիտակ