Ամանորյա հաղորդում՝ Հայերեն ռադիոժամի եթերում
Ամեն տարի, Ամանորին և Ս․Ծննդյան տոներին ընդառաջ, Հայերեն ռադիոժամը պատրաստում ու հեռարձակում է հատուկ հաղորդում։
Շարունակելով այս ավանդույթը, Հայերեն ռադիոժամի այս տարվա ամանորյա հաղորդումը մեկնարկելու է ուրբաթ դեկտեմբերի 31-ին (Իրանական դեյ ամսի 10-ին) Թեհրանի ժամանակով ժամը 22։50-ին։
Ամանորյա հատուկ թողարկումը, որը կշարունակվի մինչև շաբաթ առավոտյան ժամը 00:50-ը, հոգևոր և հաճելի մթնոլորտ կապահովի իրանայերի, ինչպես նաև Հայաստանի և ողջ աշխարհի հայ ռադիոլսողների համար:
Հայերեն ռադիոժամի աշխատակիցները, հաղորդավարները և լրագրողներն Ամանորի և Ս․ Ծննդյան տոներին նվիրված հատուկ թողարկման ընթացքում ունկնդիրների հետ միասին կդիմավորեն 2022 թվականը։ Նրանք հաղորդման ընթացքում կպատմեն այս տոներին վերաբերող ավանդույթների ու արժեքների մասին։ Տարեմուտի գիշերը Հայերեն ռադիոժամը եթեր կհեռարձակի տոնական օրերին համահունչ բանաստեղծություններ, երգեր, Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդների շնորհավորական ուղերձները, իրանցի և հայաստանցի ունկնդիրների շնորհավորանքները, և ժամանցային այլ նյութեր՝ ապահովելով իր ունկնդիրների հոգևոր ու տոնական բարձր տրամադրությունը։
Իրանում մեր ունկնդիրները կարող են հաղորդումն ունկնդրել արտասահմանյան թողարկումների հեռուստաալիքների ցանկում ներառված թվային հեռուստատեսային ընդունիչների և Iran Seda բջջային հավելվածի միջոցով, իսկ Հայաստանում և աշխարհի այլ կետերում՝ Հայերեն ռադիոժամի ինտերնետային կայքի միջոցով, որի հասցեն է Parstoday.com/hy
Հարգարժան ունկնդիրներ, Ձեր տրամադրության տակ են Հայերեն Ռադիոժամի 22013761, 22162768 հեռախոսահամարները և armenianradio@ ws.irib.ir Էլեկտրոնային հասցեն։ Սիրով սպասում ենք ձեր ամանորյա ուղերձներին: