Թեհրանում անցկացվել է դեկտեմբերի 30-ի իրադարձություններին նվիրված միջոցառում
Թեհրանի Իմամ Հոսեյնի հրապարակում այսօր տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ի իրադարձություններին նվիրված միջոցառում:
Iran Press-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ում գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթոլեսլամ Աբդուլլա Հաջի Սադեղին, միջոցառման ժամանակ հայտարարել է. «Երկու բարիք՝ խելամիտ ու խիզախ ղեկավարություն և վիլայաթին հետևող մարդկանց շնորհիվ, թշնամու սադրանքները վերածվեցին հնարավորության»:
Նա հավելել է. «Դիմադրությունն այսօր դուրս է եկել Իրանի սահմաններից և հասել Եմեն, Իրաք, Սիրիա և Լիբանան, իսկ թշնամին կործանման եզրին է»:
Հաջի Սադեղին հավելել է. «Սիոնիստական ռեժիմն իր շուրջը պատ է կառուցել և չի կարող դիմակայել Դիմադրության հրթիռներին»:
Միջոցառման մասնակիցները կրել են դրոշներ և հեղափոխության գերագույն առաջնորդի ու նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարները։
Թեհրան նահանգի 40 շրջաններում այսօր տեղի են ունեցել դեկտեմբերի 30-ի իրադարձություններին նվիրված արարողություններ: