Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը զգուշացրել է սիոնիստներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Իրանի զինված ուժերը ջախջախիչ պատասխան կտան Սիոնիստական ռեժիմի ամենափոքր սխալին»:
Անդրադառնալով ԻՀՊԿ «Մեծ մարգարե 17» զորավարժություններին և այդ կապակցությամբ սիոնիստ պաշտոնյաների հայտարարություններին, Այաթոլլահ Սեյյեդ Ահմադ Խաթամին ասել է. «Իրանը վարում է պաշտպանական ու կանխարգելիչ քաղաքականություն, որի շրջանակում իրականացնում է զորավարժություններ: Սակայն եթե Սիոնիստական ռեժիմը մտածի Իրանի ժողովրդի դեմ ագրեսիայի մասին և ամենափոքր սխալը թույլ տա, ԻՀՊԿ հրթիռները նրան սգավոր կդարձնեն»:
Ահմադ Խաթամին անդրադարձել է նաև ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցին, նշելով. «Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա հարձակմամբ, Իրանն ապտակեց ԱՄՆ-ին: Սակայն վրեժը կլուծվի միայն գեներալ Սոլեյմանիի սպանության բոլոր մեղավորներին, հատկապես՝ իր մեղքը խոստովանած հանցագործ Թրամփին պատժելով»: