Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը զգուշացրել է սիոնիստներին
https://parstoday.ir/hy/news/iran-i160248-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետը_զգուշացրել_է_սիոնիստներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Իրանի զինված ուժերը ջախջախիչ պատասխան կտան Սիոնիստական ​​ռեժիմի ամենափոքր սխալին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 16:19 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը  զգուշացրել  է սիոնիստներին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Իրանի զինված ուժերը ջախջախիչ պատասխան կտան Սիոնիստական ​​ռեժիմի ամենափոքր սխալին»:

Անդրադառնալով ԻՀՊԿ «Մեծ մարգարե 17» զորավարժություններին և այդ կապակցությամբ սիոնիստ պաշտոնյաների հայտարարություններին, Այաթոլլահ Սեյյեդ Ահմադ Խաթամին ասել է. «Իրանը վարում է պաշտպանական ու կանխարգելիչ քաղաքականություն, որի շրջանակում իրականացնում է զորավարժություններ: Սակայն եթե Սիոնիստական ​​ռեժիմը  մտածի Իրանի ժողովրդի դեմ ագրեսիայի մասին և ամենափոքր սխալը թույլ տա, ԻՀՊԿ հրթիռները նրան սգավոր կդարձնեն»: 

Ահմադ Խաթամին անդրադարձել է նաև ԻՀՊԿ «Ղոդս»  ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցին, նշելով. «Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա հարձակմամբ, Իրանն ապտակեց ԱՄՆ-ին: Սակայն վրեժը կլուծվի միայն  գեներալ Սոլեյմանիի սպանության բոլոր մեղավորներին, հատկապես՝ իր մեղքը խոստովանած հանցագործ Թրամփին պատժելով»: