Մեկնարկել է Իրանից էներգետիկ ծառայությունների արտահանումը Եվրոպա
Իրանի և Ռումինիայի միջև գազի արդյունաբերության տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրումից հետո, Իրանն առաջին անգամ միացավ դեպի Եվրոպա էներգետիկ ծառայություններ արտահանող երկրների խմբին։
Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանն առաջին անգամ կսկսի համագործակցությունը Ռումինիայի հետ՝ ինժեներական ծառայությունների և գազի հաղորդման գծերի կառուցման, գազի ճնշման բարձրացման և գազի պահեստավորման բաքերի կառուցման ոլորտում:
Այդ նպատակով, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Ռեզա Նոշադիի և ռումինական Gaz vest ընկերության պաշտոնյա Միհայ Տանասեսկոյի միջև։
Ըստ այդ հուշագրի, Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերությունը ռումինական ընկերության հետ կհամագործակցի ինժեներական ծառայությունների և գազի փոխանցման գծերի կառուցման, գազի ճնշման բարձրացման կայանների և Ռումինիայում գազի պահեստավորման տանկերի կառուցման ոլորտում։