Իրանցի ուսանողները բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i162892-Իրանցի_ուսանողները_բողոքի_ցույց_են_անցկացրել_Թեհրանում_ՄԱԿ_ի_գրասենյակի_դիմաց
Թեհրանի համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ քննադատելով Եմենում ռազմական հանցագործությունների նկատմամաբ միջազգային հանրության լռությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 28, 2022 08:27 Asia/Tehran

Թեհրանի համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց՝ քննադատելով Եմենում ռազմական հանցագործությունների նկատմամաբ միջազգային հանրության լռությունը:

Հինգշաբթի օրը տեղի ունեցած ցույցին մասնակցել են նաև Իրանում բնակվող մի խումբ եմենցի ուսանողներ:

Ցույցի մասնակիցները վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Ալե Սաուդին» և «Մահ Իսրայելին»՝ իրենց զայրույթն արտահայտելով  Եմենում սաուդա-էմիրաթական կոալիցիայի իրականացրած հանցագործությունների դեմ։

Ուսանողներն իրենց ձեռքերում պահել են եմենցի ճնշված երեխաների նկարները, որոնք վիրավորվել կամ սպանվել են ավիահարվածների հետևանքով:

Անցյալ շաբաթ սաուդա-էմիրաթական կոալիցիան թիրախավորել էր Եմենի Սաադայում գտնվող մի բանտ, որի հետևանքով զոհվել էր առնվազն 80 մարդ, վիրավորվել՝ 260-ը։