Խաթիբզադե. Պաղեստինն օկուպացրած ռեժիմի կյանքը կախված է ահաբեկչությունից և բռնությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i163148-Խաթիբզադե._Պաղեստինն_օկուպացրած_ռեժիմի_կյանքը_կախված_է_ահաբեկչությունից_և_բռնությունից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Պաղեստինն օկուպացրած ռեժիմի կյանքը կախված է ահաբեկչությունից և բռնությունից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2022 13:01 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Պաղեստինն օկուպացրած ռեժիմի կյանքը կախված է ահաբեկչությունից և բռնությունից

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Պաղեստինն օկուպացրած ռեժիմի կյանքը կախված է ահաբեկչությունից և բռնությունից:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի օրը տեղական ու օտարերկրյա լրագրողների հետ ամենշաբաթյա իր հանդիպման ժամանակ, Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարի Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած վերջին այցի մասին ասել է. «Օկուպացված Պաղեստինի  կեղծ ռեժիմը ճգնաժամային ռեժիմ է, որը վարում է ապարտեիդի քաղաքականություն: Այս ռեժիմը բռնություն է գործադրում և ձգտում էթնիկ  պատկանելության գերազանցություն»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնելով, որ Վիեննայի բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են, հավելել է. «Վիեննայի բանակցությունները վերջին երեք շաբաթվա ընթացքում  զգալի առաջընթաց   են արձանագրել բոլոր չորս ոլորտներում»:

Իրանցի դիվանագետն ասել է. «Եթե ​​մյուս կողմերը, հատկապես՝ ԱՄՆ-ը, վավերացնեն Իրանի պահանջները եւ ավելին չպահանջեն ՀԳՀԾ-ից, ապա կարելի է արագ հասնել տևական ու վստահելի համաձայնության»։

Անդրադառնալով Եմենի վրա Սաուդյան կոալիցիայի հարձակումներին, Խաթիբզադեն ասել է. «Ինքնահռչակ կոալիցիան իր կույր հարձակումներով թիրախ է դարձրել Եմենի ժողովրդին: Եմենի ժողովուրդը վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է այս ագրեսիայի զոհը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Իրանը միշտ փորձել է լինել ճնշված Եմենի ժողովրդի ձայնը և փորձում է Եմենի քաղաքական շրջանակների երկխոսության միջոցով վերջ դնել երկրի դեմ տարիներ շարունակվող ագրեսիային»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio