Չմիավորման շարժումը մտահոգություն է հայտնել զարգացող երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանման կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը, նշելով, որ Չմիավորման շարժումը մտահոգություն է հայտնել զարգացող երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանման կապակցությամբ, հայտարարել է. «Շարժումը միակողմանի պատժամիջոցներ սահմանած երկրներին կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանց կիրառումը»։
Երեքշաբթի օրը, Չմիավորման շ՛արժման անունից ԳԱ վեցրերորդ կոմիտեում ունեցած ելույթում Զահրա Էրշադին հայտարարել է. «Չմիավորման շարժումը, կարևորելով ՄԱԿ-ի կոնվենցիայի կոմիտեի աշխատանքը, ընդգծում է, որ կոմիտեն պետք է առանցքային դեր կատարի ՄԱԿ-ում ընթացիկ բարեփոխումների գործընթացում»:
Էրշադին ասել է. «Չմիավորման շարժումը կոչ է անում բոլոր անդամ երկրներին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրությանը և հարգելով դրա սկզբունքները, այդ թվում՝ զերծ մնալ սպառնալիքներից կամ ուժի կիրառումից, հարգել երկրների տարածքային ամբողջականությունը և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով»:
Նա հավելել է. «Չմիավորման շարժումը մտահոգություն է հայտնում միակողմանի պատժամիջոցների կապակցությամբ, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և խաթարում միջազգային և Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքները»: