Իրանի բանակի ՀՕՊ ուժերի սպառազինության համալրումն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան
https://parstoday.ir/hy/news/iran-i165868-Իրանի_բանակի_ՀՕՊ_ուժերի_սպառազինության_համալրումն_իրականացվում_է_ժամանակակից_տեխնոլոգիաներին_համապատասխան
ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է. «Սպառազինության ու զինամթերքի համալրման գործում, բանակի ՀՕՊ ուժերն առաջ են գնում համաշխարհային նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2022 05:15 Asia/Tehran
  • Իրանի բանակի ՀՕՊ ուժերի սպառազինության համալրումն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան

ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է. «Սպառազինության ու զինամթերքի համալրման գործում, բանակի ՀՕՊ ուժերն առաջ են գնում համաշխարհային նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան»:

Նշելով, որ համալսարանները, գիտակրթական կենտրոնները, Ինքնաբավության ջիհադի կազմակերպությունը և Պաշտպանության նախարարությունը  բանակի ՀՕՊ զորքերի   գիտական ​​առաջընթացի և բարգավաճման առաջնագծում են, բրիգադի  գեներալ Աբոլֆազլ Սեփեհրի Ռադը հավելել է. «Ռազմական ուժի նվազեցումը թշնամու համար կանաչ լույս կլինի՝ օրենքը խախտելու համար»:

Նա հավելել է. «Զինված ուժերի այսօրվա հեղինակության ու  հպարտության պատճառը մարդկլանց հայրենասիրությունն է, աջակցությունն ու պատվախնդրությունը»:

Նշելով, որ ՀՕՊ ուժերի պատրաստվածությունն ապահովում է երկրի ուժն ու հեղինակությունը, Սեփեհրի Ռադը հավելել է. «ՀՕՊ ուժերի մասնագետներն ու տեխնիկական անձնակազմն ապահովել են երկյրի անվտանգությունը և այդ ջանքերը պետք է ավելանան՝ իսլամական համաարգի հզորությունն ամրապնդելու համար»: