Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի ազգային անվտանգության խորհրդականի հետ
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին, չորեքշաբթի օրը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վիկտոր Մահմուդովի հետ:
Անդրադառնալով Ուզբեկստանի Կենտրոնական Ասիայում Ուզբեկստանի կարևոր դիրքին և անվտանգության ու տարածաշրջանային համագործակցության ոլորտումա յդ երկրի դերին, Շամխանին ասել է. «Տարածաշրջանում ահաբեկչության և ծայրահեղականության տարածման կանխարգելման հարցերը երկու երկրների անվտանգության ընդհանուր խնդիրներից են»:
Շամխանին հավելել է, որ Աֆղանստանի հետ Իրանի և Ուզբեկստանի ընդհանուր սահմանները պահանջում են ավելի մեծ համագործակցություն՝ խնդիրների լուծման և այս երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, հույս հայտնելով Իրանի և Ուզբեկստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման վերաբերյալ, նշել է.«Բարեբախտաբար, երկու երկրների նախագահների կամքով տնտեսական համագործակցությունն աճել է 70 տոկոսով, և այս միտումը կշարունակի, ու կհասնի առնվազն 1 մլրդ դոլարի»:
Ուզբեկստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վիկտոր Մահմուդովը գոհունակություն է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության կապակցությամբ և հավելել.«Ուզբեկստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության գործող նախագահ, կօգտագործի իր ամբողջ ներուժն այս կազմակերպությանը Թեհրանի մշտական անդամակցության համար»: