Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ
(last modified Thu, 10 Mar 2022 04:57:00 GMT )
Մարտ 10, 2022 08:27 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ

Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել զարգացնելու և խորացնելու այդ երկրի հետ հարաբերություններ:

Չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին Շաուկաթ Միրզիյոևին է փոխանցել ԻԻՀ նախագահի ուղերձը և շնորհավորել  Ուզբեկստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Շամխանին

Անդրադառնալով Իրանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառության ծավալին՝ Շամխանին նշել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ առկա տնտեսական կարողություններից օգտվելու և դրա համար  ստեղծել համապատասխան հնարավորություններ:

Շաուկաթ Միրզիյոևն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին և ԻԻՀ նախագահին, նշելով.  «Շատ կարևոր է արագացնել  համագործակցության առանցքների ակտիվացումը»։

Ուզբեկստանի նախագահը գոհունակություն է հայտնել անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրման կապակցությամբ՝ ասելով, որ Իրանի հարավից Թուրքմենստանի և Աֆղանստանի տարածքներով դեպի Պարսից ծոց  երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքներ ստեղծելու վերաբերյալ Տաշքենդ-Թեհրան համագործակցությունը մեծ տնտեսական օգուտ կապահովի վերոնշյալ չորս երկրների համար: