Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Լիբանանի վարչապետին
ԻԻՀ ԱԳ նախարարը Լիբանանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:
Fars News-ի հաղորդմամբ՝ Ամիր Աբդոլլահյանը, ով Սիրիա կատարած այցից հետո մեկնել է Լիբանան, Բեյրութում հանդիպել է այդ երկրի վարչապետի հետ:
Ավելի վաղ, Աբդոլլահյանը հանդիպել էր Լիբանանի իր գործընկեր Աբդուլլահ Բո Հաբիբի, նախագահ Նաբիհ Բերիի և Բեյրութում տեղակայված պաղեստինյան խմբերի ներկայացուցիչների ու առաջնորդների հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Աբդոլլահյանն ասել է. «Իրան-Լիբանան հարաբերությունները հիանալի մակարդակում են: ՄԵնք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ կանոնավոր ու արդյունավետ խորհրդակցություններ ենք ունենում լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Նա հավելել է. «Բեյրութ կատարած իմ վերջին այցից հետո, տարածաշրջանում և աշխարհում տեղի են ունեցել մեծ թվով իրադարություններ և անհրաժեշտություն է առաջացել է ավելի մանրամասն խորհրդակցություններ անցկացնել Լիբանանի պաշտոնյաների հետ»։
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ամիր Աբդոլլահյանի երկրորդ այցն է Լիբանան: նախորդ անգամ Բեյրութ էր մեկնել 2021 թվականի հոկտեմբերի 6-ին: