Իրանի նավթի և նավթամթերքի արտահանման ծավալները կրկնապատկվել են
https://parstoday.ir/hy/news/iran-i167790-Իրանի_նավթի_և_նավթամթերքի_արտահանման_ծավալները_կրկնապատկվել_են
ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարը հայտարարել է նավթի և նավթամթերքի արտահանման ծավալի կրկնապատկման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 26, 2022 11:43 Asia/Tehran
  • Իրանի նավթի և նավթամթերքի արտահանման ծավալները կրկնապատկվել են

ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարը հայտարարել է նավթի և նավթամթերքի արտահանման ծավալի կրկնապատկման մասին։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հոջաթոլլա Աբդոլմալեքին, Հորմոզգան նահանգի կենտրոն Բանդար Աբբասում կայանված Ազգային նավթատար ընկերության նավեր կատարած այցի ժամանակ, հայտարարել է. «Վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում նավթի ու նավթամթերքի արտահանման ծավալները գրեթե կրկնապատկվել են»:

Նա հավելել է, «Նավթատարների ազգային ընկերության առկայության շնորհիվ, երկիրն այլևս խնդիրներ չունի հում նավթի ու նավթամթերքի տեղափոխման հարցում»:

Նախարարը նշել է. «Նավթատարների ազգային ըմրեությունը հնարավորություն ունի խոշոր առաքելություններ իրականացնել այլ երկրների հետ նավթային համագործակցության ոլորտում, որոնք նույնպես ենթարկված են պատժամիջոցների»:

Կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը հայտարարել է. «Ընկերության աշխատակիցները կարող են համաշխարհային մասշտաբով իրականացնել նավթի և նավթամթերքների փոխադրումը»:

Անդրադառնալով լցանավերի նավատորմի արդիականացմանն Աբդոլմալեքին ասել է. «Նավթատարների ազգային ընկերության ղեկավարությունը նոր ծրագրեր է մշակել՝ նավատորմն արդիականացնելու ուղղությամբ»: