Իրանի հարավային նավթաշատ շրջաններում նավթի արդյունահանման ծավալն ավելացել է 600 հազար բարելով
https://parstoday.ir/hy/news/iran-i168984-Իրանի_հարավային_նավթաշատ_շրջաններում_նավթի_արդյունահանման_ծավալն_ավելացել_է_600_հազար_բարելով
Հարավային Իրանի նավթային հանքավայրերի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ այդ շրջանում նավթի արդյունահանման ծավալն աճել է 600 հազար բարելով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 09, 2022 11:35 Asia/Tehran
  • Իրանի հարավային նավթաշատ շրջաններում նավթի արդյունահանման ծավալն ավելացել է 600 հազար բարելով

Հարավային Իրանի նավթային հանքավայրերի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ այդ շրջանում նավթի արդյունահանման ծավալն աճել է 600 հազար բարելով:

Չնայած Սպիտակ տան հակաիրանական գորոծղություններին և պատժամիջոցներին, Իրանի նավթի և գազի վաճառքի ծավալներն աճում են:

Հարավային Իրանի հանքավայրերի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Դանեշին ԻՌՆԱ-ին ասել է. «13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից ի վեր հարավային նավթահանքերի ընկերությունում նավթի արդյունահանումն ավելացել է 600 հազար բարելով»:

«Այն պահից կառավարությունը հայտարարի, մենք կարող ենք  վերադառնալ մինչպատժամիջոցային շրջանում նավթի արդյունահանման ծավալներին», - ասել է Դանեշին:

Նա նշել է. «Հարավային նավթահանքերի արտադրական հզորությունը շատ ավելի բարձր է, քան արդյունահանման ծավալը: Ներկայումս մենք արտադրությունը հարմարեցրել ենք առկա պայմաններին, ներքին կարիքներին և արտահանման պարտավորություններին»։