Ղալիբաֆ. Միջուկային բանակցությունները պետք է հանգեցնեն երաշխավորված տնտեսական օգուտների
https://parstoday.ir/hy/news/iran-i169080-Ղալիբաֆ._Միջուկային_բանակցությունները_պետք_է_հանգեցնեն_երաշխավորված_տնտեսական_օգուտների
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն ընդգծել է. «Տասնմեկերորդ Խորհրդարանն ընդգծում է, որ միջուկային բանակցությունները պետք է հանգեցնեն երաշխավորված, կայուն և շոշափելի տնտեսական օգուտների հասնելու Իրանի պատվավոր ժողովրդին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2022 13:07 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Միջուկային բանակցությունները պետք է հանգեցնեն երաշխավորված տնտեսական օգուտների

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն ընդգծել է. «Տասնմեկերորդ Խորհրդարանն ընդգծում է, որ միջուկային բանակցությունները պետք է հանգեցնեն երաշխավորված, կայուն և շոշափելի տնտեսական օգուտների հասնելու Իրանի պատվավոր ժողովրդին»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, կիրակի օրվա իր ելույթում շնորհավորել է Իրանի պատվավոր ու հպարտ ժողովրդին և երկրի միջուկային արդյունաբերության բոլոր աշխատասեր ջիհադականերին ու անխոնջ գիտնականներին՝ Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առիթով։

Նա նշել է. «Միջուկային արդյունաբերության վերջին տարիների ուշագրավ և փառահեղ առաջընթացներից, որոնք պայմանավորված են գիտնականների, հատկապես՝ միջուկային նահատակների տարբեր ոլորտների գիտնականների շուրջօրյա ջանքերի շնորհիվ այսօր Իրանի համար հասանելի են բարձր տեխնոլոգիական ռադիոդեղամիջոցների արտադրությունը և զարգացումը, ինչպես նաև միջուկային պաշտպանության հետ կապված տեխնոլոգիաները»։

Ղալիբաֆը հավելել է. «Երկրի միջուկային առաջընթացը հզոր աջակցություն է Իրանի ժողովրդի տնտեսական շահի ապահոմանը»։

Պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին: ԱՅս ընթացքում ոկղմերը քննարկել են տարբեր տեսակի հարցեր, սակայն ԱՄՆ-ն դեռևս լուրջ քայլեր չի արել այնպիսի հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես՝  երաշխիքների տրամադրումը, ֆիզիկական ու իրավաբանական անձանց անունները կարմիր ցուցակից հանելը և պատժամիջոցների  չեղարկումը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio