Խորհրդարանի 250 պատգամավորներ միջուկային բանակցությունների հարցով նամակ են ուղղել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Խորհրդարանի այսօրվա դռնբաց նիստի ավարտին ընթերցվել է միջուկային բանակցությունների վերաբերյալ ավելի քան 250 պատգամավորների ստորագրությամբ նամակ՝ ուղղված երկրի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին։
Նախագահին ուղղված նամակի մի հատվածում, բարձր գնահատելով Իրանի բանակցային խմբի ջանքերը, պատգամավորներն ընդգծել են.«Փորձը ցույց է տալիս, որ իրանական կողմին բավարար երաշխիքներ տրամադրելու ԱՄՆ-ի ցանկության բացակայությունը չի կարող երաշխավորել Իրանի ժողովրդի իրավունքները: Հիշեցնելով բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից որոշ անձանց և ընկերությունների նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցները, նշվել է, որ դրանք վկայում են ԱՄՆ-ի ապակառուցողական մտադրությունների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել վերջնական համաձայնագրում»:
«Նոր բանակցություններում ԱՄՆ-ը պետք է իրավական երաշխիք տա, որ դուրս չի գա ՀԳՀԾ-ից, և հարցը պետք է ամբողջությամբ օրինական կերպով վավերացվի այդ երկրի որոշում կայացնող կառույցներում, ներառյալ՝ Կոնգրեսում, որպեսզի վերջիններս հետագայում ոչ մի խոչընդոտ չհարուցեն դրա իրագործման ճանապարհին»,- ասված է նամակում:
«Իսլամական խորհրդարանը կաջակցի ցանկացած համաձայնագրի, որը, հարգելով խորհրդարանի օրենքը և համակարգի գծած կարմիր գծերը, կերաշխավորի Իրանի ժողովրդի շահերը»,-ընդգծվել է նամակում: