Ապրիլ 24, 2022 18:04 Asia/Tehran
  • Ազատ ոճի ըմբշամարտի Ասիայի առաջնություն. Իրանը չեմպիոն է դարձել՝ վաստակելով 8 տարբեր մեդալներ

Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դարձել է Մոնղոլիայում կայացած Ասիայի առաջնության չեմպիոն:

Մոնղոլիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Ասիայի առաջնությունը, որտեղ Իրանի հավաքականը նվաճեց 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Մրցումների այս շրջանում ոսկե մեդալներ են նվաճել 65 կգ քաշային Ռահման Ամուզադը, 74 կգ՝ Յունես Էմամին, 79 կգ՝ Ալի Սավադկոհին, 92 կգ՝ Ամիր Հոսեյն Ֆիրուզփուրը, 97 կգ՝ Մոհամմադ Հոսեյն Մոհամմադյանը և 125 կգ՝ Յադոլեհ Մոհեբին։

61 կգ քաշային կարգում Դարիուշ Հազրաթ Ղոլիզադեն նվաճել է արծաթե մեդալ, իսկ Մոհսեն Մոստաֆավին՝ բրոնզե:

Թիմային վարկանիշային մրցումների ավարտին Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 201 միավորով զբաղեցրել է առաջնության չեմպիոնի հարթակը: Երկրորդ տեղում Հնդկաստանն է,  երրորդում՝ Ղազախստանը։

Պիտակ