Շանհայի անդամների հետ Իրանի 37,2 միլիարդ դոլար առևտուրը
(last modified Sun, 01 May 2022 08:13:15 GMT )
Մայիս 01, 2022 12:43 Asia/Tehran
  • Շանհայի անդամների հետ Իրանի 37,2 միլիարդ դոլար առևտուրը

Իրանի մաքսատան ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին ասել է. «Անցյալ տարի (1400 թ.) Իրանի առևտուրը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ կազմել է 54 մլն 856 հազար տոննա՝ 37 մլրդ 168 մլն դոլար արժողությամբ ապրանք, որը նախորդ տարվա (1399թ.) համեմատ աճել է 33%-ով»։

Fars News լրատվական  գործակալության համաձայն, Իրանի մաքսատան խոսնակը հավելել է.«Իրանի արտահանման բաժինը կազմել է 20 մլրդ 596 մլն դոլար, ինչը նույն ժամանակահատվածում  41 տոկոս աճ է արձանագրել և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներից Իրանի ներմուծումը 1400 թվականին կազմել է 16 միլիարդ 572 միլիոն դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 24%-ով»։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը,որպես  տարածաշրջանային համագործակցության ազդեցիկ մարմին, ստեղծվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով բազմակողմ համագործակցություն ծավալել Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև՝  անվտանգության, տնտեսական և մշակութային ոլորտներում:

2022 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես դարձել է ՇՀԿ գագաթնաժողովի լիիրավ անդամ: