Ահաբեկչության զոհերի աջակցության ասոցիացիան բողոքի նամակ է հղել Թեհրանում Շվեդիայի դեսպանին
Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան Իրանում Շվեդիայի դեսպանին ուղղված բաց նամակում քննադատել է այդ երկրի դատական իշխանության ակնհայտ աջակցությունը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը:
Նամակը հրապարակվել է շվեդական բանտում գտնվող Իրանի քաղաքացի Համիդ Նուրիի նկատմամբ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ:
Նամակում նշված է, որ Շվեդիան դարձել է անվտանգ ապաստարան այնպիսի ահաբեկչական խմբերի համար, ինչպիսիք են «Հարաքաթ ալ-Նիդալը» և «Ռաջային»:
«Շվեդիայի դատական համակարգը, բացահայտորեն համագործակցելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ, դատական գործընթաց է սկսել Համեդ Նուրիի դեմ, հիմք ընդունելով այս ահաբեկչական խմբավորման բողոքը, որի ձեռքերը ներկված են Իրանի 17 հազար անմեղ քաղաքացիների՝ կանանց, տղամարդկանց ու երեխաների արյմաբ: Խմբավորում, որի համար կարևոր չէ անգամ իր անդամների կյանքը»,- ասված է նամակում:
Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան կոչ է արել անհապաղ դադարեցնել Շվեդիայի դատարանի ծիծաղելի և անմարդկային խաղը և այդ երկրից վտարել ահաբեկչական խմբի բոլոր անդամներին: